Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան

Նոյեմբերի 15-ին մենք մեր 5-1 դասարանի սովորողներով ճամփորդեցինք Երևան քաղաքի պատմության թանգարան: Այնտեղ ծանոթացանք մեր քաղաքի հին իրերի հետ, մեր քաղաքի 3D մակետի հետ: Մենք խաղացինք մի ինտերակտիվ խաղ, սկզբում մեզ բացատրեցին, որ օրինակ՝Երևանը ունեցել է 2 Գետ՝Հրազդանը և Գետառը կամ, որ մեր քաղաքի ամենահին փողոցը Աբովյանն է: Մենք բաժանվել էինք 2 խմբերի: Մի խմբի անունը Էրեբունի էր, իսկ մյուսինը Երևան: Ես խաղում էի Երևան թիմում: Ինձ շատ դուր եկավ այս հետաքրքիր ճամփորդությունը:

Оставьте комментарий