Այց դատարան

Արդեն 2 ամիս է, ինչ մասնակցում եմ Հելսինկյան ասոցիացիայի «Երիտասարդները հանունհիմնարար իրավունքների ճանաչման և հարգանքի» ծրագրին։ Հասցրել եմ 3 անգամ լինելդատարանում, կմանրամասնեմ ստորև.

1. Դատարան իմ առաջին այցը այդքան էլ հաջող չէր, քանի որ կային մի քանի մեղավորներ, բայց բոլորը ներկա չէին, այդ իսկ պատճառով էլ նիստը հետաձգվեց։ Նիստը չկայացավ, բայցես սովորեցի այդ օրը, թե ինչ արգելված իրեր կան, որոնք չի կարելի մտցնել դատարան կամոր հնարավոր է նիստը սկսվի 15-20 րոպե ուշացումով։

2. Դատավոր — Աննա Մաթևոսյան          Արման Հովիկի Մելիքսեթյանին մեղադրանք էառաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. օգոստոսի 31-ին առձեռն ստանալուեղանակով, պատշաճ ծանուցված լինելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանԱրաբկիրի բաժնի իրավասու ծառայողի կողմից նույն օրը կայացված <<Ընտանիքումբռնություն գործադրած անձի նկատմամբ անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին>> որոշմանը, ըստ որի՝ վերջինս 10 օր ժամկետով արգելվել է այցելել իր ծնողների և որդիներիբնակության վայր հանդիսացող Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի 21/1 շենքի թիվ 27 բնակարան և 100 մետր հեռավորությունից ավել մոտենալ իր հորը՝ Հովիկ ՄկրտիչիՄելիքսեթյանին և իր որդուն Հովիկ Արմանի Մելիքսեթյանի, սակայն 2021թվականիսեպտեմբերի 01-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Արման Հովիկի Մելիքսեթյանըդիտավորությամբ չկատարելով <<Ընտանիքում բռնության կանխարգելման , ընտանիքումբռնությամբ ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխությանվերականգնման մասին >> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին 2-րդ և 3-րդ կետերովնախատեսված պահանջները, այցելել է իր ծնողների և որդիների բնակության վայրհանդիսացող Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի 21/1 շենքի թիվ 27 բնակարան ևվիճաբանել է իր հոր՝ Հովիկ Մկրտչի Մելիքսեթյանի և իր որդու Հովիկ Արմանի Մելիքսեթյանիհետ:

Նիստի ժամանակ ինձ դուր չեկավ մի քանի բան՝ տուժող կողմը հեչ էլ տուժված չէր։ Պնդում էր, որ նորմալ է ամեն ինչ ու այս ամենի կարիք ուղղակի չկա։ Մեղադրյալը հարցերինպատասխանում էր ոչ ճիշտ, նույն հարցին պատասխանել և՛ այո, և՛ ոչ տարօրինակ է։Մեղադրյալը անգամ հրաժարվել էր պաշտպանից։ Դուրս չեկավ այն, որ մեղադրյալը չգիտերիրեն ինչպես պահի դատարանում և դատավորը անընդհատ ուղղում էր նրան, ուղղումներիցհետո նա մեկ է շարունակում էր կրկնել սխալները՝ դատավորի հետ խոսում էր նստած, այոկամ ոչ-ի փոխարեն  գլխով էր անում։ Նիստի նոր օր նշանակեցին և ես կարծում եմ, որհամենայնդեպս մեշադրյալին չեն ազատազրկի։

3. Դատավոր — Գագիկ Պողոսյան

15.30 Նարեկ Աղվանի Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014 թվականի հուլիսի 07-ին ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Սևանի տարածքային բաժանմունքից ստանալովակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ԱԲ սերիայի 123530 համարի, իրավունքվերապահող ամուսնության վկայականը, այն 2014 թվականի հուլիսի 08-ին «Մկրտչյանից» «Առաքելյան» ազգանվան փոփոխության կապակցությամբ ներկայացնելով ՀՀոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթունի անձնագրայինբաժանմունք, նշված ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ԱԲ սերիայի 123530 համարի, իրավունք վերապահող ամուսնության վկայականի հիման վրա «Առաքելյան» ազգանվամբ ապօրինի կերպով ձեռք է բերել իրավունք վերապահող, պաշտոնականփաստաթուղթ հանդիսացող BA սերիայի 0586002 համարի անձնագիրը և 005371034 համարինույնականացման քարտը, և վերոնշված ապօրինի կերպով ձեռք բերված իրավունքվերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող BA սերիայի 0586002 համարիանձնագրի և 005371034 համարի նույնականացման քարտի միջոցով՝ առանց սահմանվածփաստաթղթերի, 2014 թվականի հուլիսի 21-ին ՀՀ Բագրատեշանի սահմանային անցակետովապօրինի կերպով հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետականսահմանը, այնուհտեև 2016 թվականի դեկտեմբերի 25-ին Զվարթնոց օդանավակայանովապօրինի մուտք է գործել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետականսահմանով Հայաստանի Հանարապետության տարածք, այնուհետև 2017 թվականիփետրվարի 04-ին Զվարթնոց օդանավակայնով ապօրինի կերպով հատել է ՀայաստանիՀանրապետության պահպանվող պետական սահմանը, որից հետո 2020 թվականի մարտի11-ին Զվարթնոց օդանավակայանով ապօրինի մուտք է գործել ՀայաստանիՀանրապետության պահպանվող պետական սահմանով Հայաստանի Հանրապետությանտարածք, այնուհետև 2020 թվականի մարտի 17-ին Զվարթնոց օդանավակայանով ապօրինիկերպով հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը, որիցհետո 2022 թվականի հունվարի 10-ին Զվարթնոց օդանավակայանով ապօրինի մուտք էգործել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանով ՀայաստանիՀանարպետության տարածք:

Այս դատին մասնակզում էինք ես և իմ դասընկերը՝ Վարազդատը։ Չհավանեցի այն փաստը, որ դատախազը և պաշտպանը հակիրճ խոսելու փոխարեն բավականին երկար խոսեցին։Դատախազը անընդհատ նույն մեղադրանքն էր կրկնում, որը հիմնավորված չէր, պաշտպաննէլ շատ լավ կարողանում էր պատասխանել։ Տհաճ էր, երբ դատավորը հայտարարում էընդմիջում, բայց կողմերը շարունակում են բանավիճել։ Ես կարծում եմ, որ այս գործումմեղադրյալին պետք է արդարացնեն, քանի որ նա մեղավոր չէ, որ իրեն կեղծ անձնագիր են տվել, մեղավոր է կեղծ անձնագիր տվողը։

Оставьте комментарий