վանո սիրադեղյանի մտքերի վերլուծություն

  1. Քեզ մի քիչ էլ թաքուն պահի: Բարձր մնա, սիրտդ խալու պես ոտների տակ չփռես:

Ես կարծում եմ, որ հեղինակը ի նկատի ունի, որ պետք է զգուշավոր լինել։ Պետք է լինել զուսպ և չնվիրվել ամեն մեկին։

  1. Եվ առհասարակ սերը անցողիկ է լինում: Իսկ միակողմանի սերը լինում է ողբերգական:

Ըստ իս սերը անցողիկ չի լինում։ Ես հավատում եմ, որ եթե երկուսն էլ սիրում են՝ սերը չի անցնում ու մնում է հավերժ։ Միակողմանի սիրո ողբերգական լինելու հետ որոշ չափով եմ համաձայն։ Մի տեսակ շատ ուռճացված է։ Չեմ կարծում, որ ողբերգական է լինում, բա՛ց ցավալի է լինում։

  1. Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին:

Համաձայն եմ, մենք երբեք չենք մտածի որ կմահանանք շուտով, քանի դեռ ապրում ենք։

Оставьте комментарий